Ռազմիկ Նիկողոսի Դավոյան
Ծնվել է 1940թ. հուլիսի երեքին, Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունն ստացել է նույն տեղում, իսկ 1949-ին ընտանիքով տեղափոխվել են Գյումրի /Լենինական/, ուր նա ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի բժշկական ուսումնարանը, ձեռք բերելով բուժակի մասնագիտություն: Մեկ տարի Լենինականում աշխատելուց հետո, մեկնում է Երևան, ուր նա 1959-ին ընդունվում և 1964-ին ավարտում է Երևանի Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը:

Ուսանելուն զուգընթաց, աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ, զուգահեռ` նաև «Գրական թերթի» խմբագրությունում, որպես սրբագրիչ: 1965-ից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը: 1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում: 1975 թվականից մինչև 1990թ. եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը:

Միաժամանակ` 1989թ. եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի Աղետի Գոտու Հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը, «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ, 1991-ից Հայաստանի «Համազգայինի» վարչության նախագահ, 1994-1996թթ. Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ: 1999-2003 թթ/ Հայաստանի Հանրապետության Նախագահի Խորհրդական:

Առաջին բանաստեղծությունը 1957թվականին տպագրվել է Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն` 1963-ին:

Հրատարակված գրքեր

Հայերեն
«Իմ աշխարհը», 1963
«Ստվերների միջով», 1967
«Ռեքվիեմ», 1969
«Խաչերի ջարդը», 1972, Բեյրութ
«Մեղրահաց», 1973
«Կեղևդ բաց արա», 1975
«Ինչ էր եղել» /մանկական/, 1977
«Պոեմներ», 1980
«Տաք սալեր», 1983
«Թորոս Ռոսլին» /արձակ/, 1983, Նյու Յորք
«Բանաստեղծություններ», 1984, Նյու Յորք
«Պղնձե վարդ», 1985
«Տխուր փիղը» /մանկական/, 1985
«Հանճար և հիշողություն» /արձակ/, 1986
«Ընտիր երկեր», 1987
«Քարե բարձ», 1989
«Ռեքվիեմ» /ամբողջական/, 1998
«Կենսական էներգիայի ուսմունքը» /տեսական/, 1998
«Ոգեղեն հաց», 2001

Ռուսերեն
«Открой свою кору», 1976
«Зимняя снежинка – весенний цветок», 1978
«Сердцевинка дерева», 1980
«Эпос юности», 1982
«Золотая сеть», 1987
«Беспредельная гора», 1988


Չեխերեն
«Пергаментова Соpа», 1989, Պրագա

Անգլերեն
Selected Poems, 2002, Օքսֆորդ

Whispers and Breath of the Meadows Whispers and Breath
of the Meadows, 2010.
 
 


© 2007-2017 Ռազմիկ Դավոյան
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Design by
City Design studio
2007